Ավելի քան 100 000 մարդ այցելել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառուցած Դենդրոլոգիական այգի: Այգին բացվել է 4 օր առաջ, հուլիսի 15-ից: Մուտքն անվճար է:
Նախքան բացումը այգի էր այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան դստեր հետ, այցելության լուսանկարը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում:
Դենդրոլոգիական այգու գլխավոր այցեքարտ են հանդիսանում 150 տեսակի ծառերը, որոնք տարիների ընթացքում Իվանիշվիլին ձեռք է բերել արտասահմանից և տեղափոխել Վրաստան:
Այգում տեղակայված են նաև բամբուկի ծառեր, արհեստական ջրամբար, որի հարակից տարածքում բնակվում է 54 տեսակի, այդ թվում էկզոտիկ թռչուն:
Մուտքի մոտ հերթերի կուտակումներ են լինում, ջերմաչափման ընթացքում դժվար է լինում սոցիալական հեռավորությունը պահպանելը: