Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Րուխի գյուղում գարնանը շահագործման կհանձնվի բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնը:
Փետրվարի 20-ին Եվրոպական չափանիշներին համապատասխան առևտրի կենտրոն է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Կառավարության տեղեկատվության համաձայն` նախագծի իրականացման համար 15 միլիոն լարին հատկացրել է համագործակցության հիմնադրամը: Գերժամանակակից համալիրը, որ բաղկացած կլինի 10 մասնաշենքից, կզբաղեցնի 10 հազար քառակուսի մետր տարածք:
Հատկանշական է, որ մեկ հարկի տակ կգործեն մեծածախ և մանրածախ, կահույքի ու տեխնիկայի խանութներ, բաց շուկա, Արդարադատության նախարարության համայնքային կենտրոն, ֆինանսական և բանկային ծառայության օբյեկտներ, ավտոտեխսպասարկում, փոստ, դեղատուն:
Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականի սեպտեմբերից և շարունակվել մինչև 2016 թվականի հունվարը: տեղեկությունը` «Interpressnews»-ի: