Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը. Նոր ցանկը ներառում է 12 երկիր` 14-ի փոխարեն: ԵՄ-ի անվտանգ երկրների նոր ցուցակը լքել են Սերբիան և Չեռնոգորիան:
Նորացված ցանկում Եվրամիության խորհուրդը կողմ է, որ սահմանները բացվեն Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Թունիսի և Ուրուգվայի հետ:
Անվտանգ երկիր է համարվում նաև Չինաստանը, սակայն Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ երկիրն ինքը բացի սահմանները ԵՄ-ի հետ: Հիշեցնենք` ԵՄ-ի խորհուրդը ոչ անդամ պետությունների համար սահմանը բացելու առաջին ցանկը հրապարակել էր հունիսի 30-ին, Վրաստանը նաև այդ ցանկում կար:
Հունիսի 8-ին Վրաստանը սահմանները բացեց ԵՄ անդամ մի քանի երկրների համար` Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա:
Նույն շարքից`