«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` ընտրությունների նախապատրաստական աշխատանքները արդեն պետք է ակտիվ փուլ մտնեն, քանի որ մինչև ընտրությունները 3 ամիս է մնացել:
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին իշխող կուսակցությունը կհայտարարի մեծամասնական պատգամավորության թեկնածուների անունները, ապա կշարունակի աշխատել ցուցակի վրա:
«Մեր նախընտրական քարոզարշավը ամբողջությամբ ապագայի վրա կլինի կառուցված: Հանրության հետ պետք է խոսենք, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի ապագա զարգացումը, այդ թվում՝ ինչպես ենք պատկերացնում դուրս գալն այն ճգնաժամից, որը կապված է համաճարակի հետ»,- հայտարարել է Կոբախիձեն:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: