Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկա է գտնվել «Թբիլիսոբայի» տոնի հետ կապված միջոցառումներին, որոնք անց են կացվել մայրաքաղաքի Ռիկղե թաղամասում: Եվրոպայի հրապարակում և Ռիկղեում, Թբիլիսոբայի շրջանակներում անց են կացվում մի քանի փառատոն, ինչպես նաև տարբեր տեսակի մշակութային, սպորտային, երեխաների համար ժամանցային միջոցառումներ, խոհարարական ցուցահանդես-վաճառքներ: Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է քաղաքացիներին «Թբիլիսոբայի» տոնի առթիվ: Վարչապետը նշել է, որ աշունը առատության խորհրդանիշ է: Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել բոլորին «Թբիլիսոբային» դուրս գալ զբոսնելու և վայելելու հրաշալի տոնը:
«Այս տարի ունենք նորություններ, շատ մարդ է դուրս եկել երեխաների, ընտանիքների հետ միասին: Տոնն արդեն լավ ավանդույթի է վերածվել: Ուրախ եմ և ուզում եմ բոլորին շնորհավորել, ցանկանալ առատություն: Աշունը հարստության խորհրդանիշ է և հենց այսպիսի հարստություն, առատություն և խաղաղություն եմ ուզում մաղթել բոլոր ընտանիքներին: Հատկապես շնորհավորում են թբիլիսցիներին և բոլորին կոչ եմ անում դուրս գալ և վայելել այս հրաշալի տոնը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: