Վրաստանում կորոնավիրուսով վարակվածնեի քանակը վերջին 24 ժամում հուլիսի 11-ի դրությամբ աճել է 8-ով: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 27-ից մինչև այսօր վարակվել է 981 մարդ: Միաժամանակ, արձանագրվել է 5 առողջացում, ընդհանուր առմամբ՝ 851:
Վարակվածներից 5-ը Բաթումիից են, մի ընտանիքից. վարակված ընտանիքի ամենափոքր երեխան 2 տարեկան է: Վարակման աղբյուրը ընտանիքի հայրն է ՝ բեռնատարի վարորդ։
Երկրում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: