Հատուկ չվերթով Աֆղանստանից Թբիլիսի է տեղափոխվել 28 վրաց զինվորական, որոնց մոտ կորոնավիրուսային վարակ է հաստատվել:
Ըստ վրաստանյան լրատվամիջոցների` նրանք «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելության մասնակիցներ են: Բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների: Նրանք բուժում են ստանալու Գորիի զինվորական հոսպիտալում: Մնացած զինվորականները վերադառնալուց հետո 14 օր պարտադիր կարանտին կանցնեն: ՆԱՏՕ-ի`«Վճռական աջակցություն» (Resolute Support) ոչ ռազմական առաքելությունն Աֆղանստանում 2015 թվականից է, ըստ երկկողմ համաձայնության` երկրում ավելի քան 13 հազար զինվորական է, որոնց գործառույթներում աֆղանական զինվորների ուսուցումն ու խորհրդատվություններն են: