Վրաստանում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 973-ի:
Տվյալները հրապարակված են կառավարության ստեղծած` stopcov.ge հատուկ կայքում:
Եվս 2 հոգի համարվում է առողջացած: Առողջացածների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 846-ի:
Կարանտինում 4851 մարդ է, ստացիոնարում` 231:
Մահվան 15 դեպք է եղել: Արտերկրից բուժման նպատակով Վրաստան տեղափոխված վարակակիրների թիվը 31 է: