Վրաց ուղղափառ եկեղեցին հոկտեմբերի 14-ին նշում է երկրի ամենակարևոր հոգևոր տոներից մեկը` Սվետիցխովլոբա-Մցխեթոբան, կամ որ նույնն է` Խիտոնի տոնը։ Վրաստանի պետական տոնացույցի մասը կազմող այս տոնը նշվում է տարվա մեջ 2 անգամ` հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին։ Որպես կանոն, օրը պաշտոնապես հայտարարվում է ոչ աշխատանքային: Վրաստանի եկեղեցիներում տոնական կարգ է իրականացվում: Այսօր, համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը առավոտյան տոնական ժամերգություն է անցկացրել Սվետիցխովելիի (Մցխեթա) տաճարում: Այստեղ վաղ առավոտից և ողջ օրվա ընթացքում հավատացյալներ են գալիս` երկրի տարբեր անկյուններից: Համարվում է, որ հենց Սվետիցխովելիի տեղում է կառուցված եղել Վրաստանի ամենահին եկեղեցին: Ընդունված է հավատալ, որ այս օրը Վրաստանում բարօրությամբ և օրհնությամբ է լի:
Լեգենդներից մեկի համաձայն, Հիսուս Քրիստոսը վրաց հրեաներ Էլիոզոմի և Լոնգինոզոմ հետ միասին եկել է Վրաստան: Հետագայում այդ վրացիները ներկա են գտնվում Հիսուս Քրիստոսի խաչելությանը և մահից առաջ Քրիստոսի թիկնոցի մի հատված վերցնում իրենց հետ։ Նրանք այդ թիկնոցը պահում էին հողի մեջ և մի օր այդ տեղում ծառ է աճում։ 4-րդ դարում Իբերիայի թագավոր Միրիան III-ը որոշում է կտրել այդ ծառը և դրա տեղում կառուցել վրաց ուղղափառ եկեղեցի։ Տաճարի 7 սյուները ոչ ոքին չի հաջողվում տեղափոխել թաղված թիկնոցի վրա։ Իբերիայի թագավորը աղոթում է, որպեսզի կարողանա կառուցել այդ եկեղեցին և այս տեղում է կառուցվում Սվետիցխովելիի տաճարը։
Տոնական օրը ուշադրության կենտրոնում Վրաստանի հնագույն մայրաքաղաք Մցխեթան է: Այստեղ հոգևոր ու մշակութային միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ ու համերգներ են կազմակերպվում։