«Մենք կարծում ենք, որ ընտրություններն արտացոլում են վրաց ժողովրդի կամքը»:
Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին: Դեսպանի կարծիքով` բռնության դեպքեր են եղել, որոնց մանրակրկիտ հետաքննությունը կախված է Կառավարությունից: Կելլին նաև հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլին անհրաժեշտ է խաղաղ միջավայր:
«Բռնության փաստեր կար, մենք դա իհարկե խստորեն դատապարտում ենք: Կառավարությունից է կախված, թե ինչքան ուշադիր և մանրակրկիտ կհետաքննվեն դրանք: Նկատի ունեմ նաև Մարնեուլիի դեպքը: Շատ մտահոգիչ փաստ է, նույնիսկ ոստիկան է վիրավորվել: Հուսով եմ` այն կհետաքննվի հավասարակշռված ճանապարհով: Անկախ ամեն ինչից, երկրորդ փուլն առջևում է, և անհրաժեշտ է, որ միջավայրը լինի հանգիստ և խաղաղ»,- հայտարարել է Կելլին: