Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքում 2 նոր ճոպանուղու կառուցման նախագծի վրա է աշխատում: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստում:
Ըստ քաղաքապետի՝ 2016 թ.-ին Ֆրանսիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և քաղաքապետարանի հանձնարարությամբ ուսումնասիրություն է անցկացվել՝ ճոպանուղիների հնարավոր երթուղիներ հայտնաբերելու համար: Արդյունքում հայտնաբերվել են 12 հավանական ուղիներ, որոնցից քաղաքապետարանը ընտրել է երկուսը:
«Այդ հատվածները Սամգորի-Վազիսուբանի և Սարաջիշվիլի-Զղվիսուբանի ուղիներն են, որոնց նախագծումն ու կառուցումը Վրաստանի կառավարության խնդրանքով ֆինանսավորվելու է Ֆրանսիայի զարգացման գործակալության (AFD) կողմից», — ասել է Կալաձեն:
Ճոպանուղիների կառուցման մրցույթը կհայտարարվի 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին: Ծրագիրը ֆինանսավորելու համար AFD-ը հատկացրել է 30 միլիոն եվրո: