Վրաստանում ընթանում են ԲՈՒՀ-երի ընդունելության միացյալ ազգային քննությունները, որոնց ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշ սահմանափակումներ են գործում:
Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նունու Միցկևիչը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դիմորդների վերաբերմունքին:
«Դիմորդները ըմբռնումով են վերաբերվում բոլոր այն խորհուրդներին, որ տալիս է նախարարությունը, քննական գործընթացն ընթանում է կարգավորված կերպով: Մենք խորհուրդ ենք տալիս դիմորդների երկրպագուներին, ծնողներին տարածքի արտաքին հատվածում սպասելիս պահպանել սոցիալական հեռավորությունն ու նպաստել քննական հարթ ընթացքին»,-ասել է փոխնախարարը:
Հիշեցնենք՝ ընդունելության քննությունները Վրաստանում կտևեն հուլիսի 6-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև կանցկացվեն մագիստրատուրա ընդունվելու ցանկություն ունեցողների ու ուսուցիչների քննությունները:
Վրաստանի ընդունելության քննությունները համաճարակի պայմաններում. կարծիքներ
Վրաստանում այսօր մեկնարկեցին միասնական ազգային քննությունները