Վրաստանն աշխարհի 15 երկրների շարքում է, որոնք Եվրամիությունը համարում է բավարար անվտանգ` սահմաններ բացելու համար: Այն միակ հետխորհրդային երկիրն է, որ ստացել է այդ կարգավիճակը:
Այս մասին գրված է ВВС-ի հրապարակած «Ինչպես 3 հրացանակիրներն օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում» վերտառությամբ հոդվածում: Ըստ հոդվածի՝ հաջողության համար պետք է գովաբանել գիտնականների խմբին: Տրիոյում Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն է, նրա տեղակալ Պաատա Իմնաձեն և Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Հոդվածն անդրադառնում է երկրում իրականացված գործողություններին ու իշխանության ձեռնարկած միջոցներին` այդ թվում դպրոցների ու բուհերի փակումը, արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարելը, ներքին շարժի սահմանափակումը: ВВС-ն գրում է.
«Վրաստանի Հանրային առողջության ազգային կենտրոնի գիտնականները մեծ հարգանքի են արժանի: Եվս մեկ հայտնի դեմք կա` Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայան»: Ըստ ВВС-ի` երկրի համար մեծ փորձությունը Զատկի տոնն էր: Վտանգ կար, որ Ճրագալույցի արարողությանը հազարավոր մարդիկ կմասնակցեն, սակայն հասարակությունը լսեց մասնագետներին ու մնաց տանը: