Օկուպացված տարածքների դիմորդները կընդունվեն առանց քննության և պետական դրամաշնորհ կստանան

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օկուպացված տարածքներում ապրող դիմորդները կկարողանան առանց միասնական ազգային քննությունների ընդունվել իրենց կողմից ընտրված բուհեր, իսկ նրանց ուսման վարձը լրիվությամբ կֆինանսավորի պետությունը:

Այս մասին հայտարարությունը տարածել է Վրաստանի ԿԳՄՍ նախարարությունը:

Առանց միասնական ազգային քննությունների կկարողանան ընդունվել և ձեռք բերել պետական դրամաշնորհ օկուպացված տարածքներում ապրող այն անձինք, որոնք վերջին 2 տարում սովորել են օկուպացված տարածքներում առկա կրթական հաստատություններում և որոնց ավարտական ատեստատը ընդունված է Վրաստանի ԿԳՄՍ նախարարության կողմից:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում մեկնարկեցին միասնական ազգային քննությունները, որոնք կավարտվեն հուլիսի 25-ին: Այս տարվա ընդունելության քննություններին գրանցվել է 39 300 դիմորդ:

Վրաստանում այսօր մեկնարկեցին միասնական ազգային քննությունները