Ինչպես տեղեկացրել էինք` Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով` երկու նոր դեպքն էլ «ներմուծված են», երկուսն էլ բեռնատարի վարորդներ են:
Ներկայումս ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 24 պացիենտ, բոլորի վիճակը կայուն է, հիվանդության պրոգրեսիա չկա: Քովիդ-կենտրոններում այս պահին 108 մարդ է:
«2 շաբաթից ավելի է` մեզ մոտ բոլոր դեպքերը դրսից են, ու հիմնականում բեռնափոխադրողներ: Ներքին տարածումը նվազագոււյնի է հասցված: Մեր դեպքում սա հուսադրող է», — ասում է Էզուգբայան: Այս անգամ վարակաբանը չի հստակեցրել` կոնկրետ որ երկրից է ներմուծվել վարակը:
Օրեր առաջ ՀՀ-ից Վրաստան եկած բեռնափոխադրում իրականացնող երկու վարորդի մոտ էր հաստատվել վարակը: Նրանք կարանտինից բարձր ջերմությամբ հոսպիտալացվել էին:
Վրաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների մեծ մասը բեռնափոխադրող վարորդներն են