Վրաստանում մեկնարկեցին միասնական ազգային քննությունները: Դիմորդները այսօր հանձնում են վրաց լեզվի և գրականության քննությունը:
Ընդունելության քննությունները կավարտվեն հուլիսի 25-ին՝ քաղաքացիական կրթության քննությամբ: Մագիստրոսական քննությունները կմեկնարկեն օգոստոսի 1-ին, կավարտվեն օգոստոսի 4-ին: 2020 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել է 39 300 դիմորդ:
Միասնական ազգային քննություննները անցկացվում են Առողջապահության նախարարության կողմից մշակված հատուկ հանձնարարականների համաձայն.քննական սենյակներում սեղանները միմյանցից հեռու կլինեն կողքից 2, առջևից՝ 1 մետրով: Յուրաքանչյուր քննական սեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանիչ վահանով/պատնեշով:
Դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ թերմոսքրինինգ կանցնեն: Քննական սենյակում 10-ից ավել դիմորդ չի լինի: Քննության ընթացքում դիմակ դնելը պարտադիր չէ:
Նախորդ տարիների պես քննական կենտրոնները կլինեն հետևյալ քաղաքաներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Գորի, Ախալցիխե, Թելավի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի, Օզուրգեթի և Խուլո:
Ընդունելության քննություններին վարքագծի ի՞նչ կանոններ պետք է պահպանեն դիմորդները