Գերմանիան Վրաստանի համար սահմանը բացում է հուլիսի 2-ից: Այս մասին հաղորդում է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:
Գերմանիայի կառավարությունը որոշումն ընդունել է հուլիսի 1-ին: Սահմանափակումների վերացումը ԵՄ ոչ անդամ 11 երկրների համար է. Վրաստանից բացի ցանկում են նաև Ավստրալիան, Ճապոնիան, Կանադան, Չեռնոգորիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը, Ուրուգվայն ու Չինաստանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրամիությունը Վրաստանն ընդգրկել էր ԵՄ ոչ անդամ 15 անվտանգ երկրների շարքում, որոնց համար սահմանը բաց է հուլիսի 1-ից:
Վրաստանի ու մի քանի այլ երկրների համար սահմանը բացելու մասին այսօր հայտնել է նաև Նիդերլանդները:
Ավստրիան Եմ ոչ անդամ երկրների, այդ թվում Վրաստանի համար բաց կլինի միայն սեպտեմբերի 30-ից: Այս մասին հայտնել է Վիենայում Վրաստանի դեսպանատունը:
Կարդացեք նաև՝