Նոր փոփոխություններով՝ Վրաստանի խորհրդարանի ղեկավարի տեղակալների թիվն 9-ից հասել է 5-ի:
Ըստ կանոնակարգի փոփոխությունների՝ խորհրդարանի առաջին փոխնախագահն նախկինի պես ընտրվելու է խորհրդարանի նախագահի առաջարկությամբ: Ինչ վերաբերում է մնացած 4-ին, 2-ը կընտրվեն խորհրդարանական մեծամասնության, 2-ը՝ ընդդիմության առաջարկով:
Բացի այդ, փոփոխվում է նաև խորհրդարանական պաշտոնի որակավորումը: Ըստ կանոնակարգի նախագծի՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավարն այլևս չի լինելու խորհրդարանական պաշտոնի, ինչպես նաև խորհրդարանական փոքրամասնության առաջնորդը, քանի որ խորհրդարանական փոքրամասնությունը պարզեցվում է: Այսուհետ խորհրդարանական չի համարվի նաև ժամանակավոր քննչական կամ ժամանակավոր այլ հանձնաժողովի նախագահությունը: Խորհրդարանական նոր պաշտոններն են՝ խմբակցության նախագահի տեղակալի և նրա առաջին տեղակալի (առկայության դեպքում) հաստիքները: