«Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին՝ անդրադառնալով «Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» դաշինքի արած կոչին, այս փուլում նոր դաշինքի ստեղծումն անիրատեսական է համարել: Հիշեցնենք՝ «Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» դաշինքը ընտրություններից հետո հանդես էր եկել արևմտամետ կուսակցությունների միավորման կոչով։
«Մեզ հետ ոչ մի կուսակցություն բանակցություններ չի վարել քաղաքական ուժերի միավորման, կամ էլ նոր դաշինք ստեղծելու նպատակով: Ընտրությունների ավարտին անիրատեսական խոսակցությունները հաճախակի են դարձել։ Իմ կարծիքով ընտրությունների երկրորդ փուլը պետք է ավարտենք, հետո նոր խոսենք նման թեմաներից: Զարմանալի չէ, որ խոսակցությունները գալիս են անփորձ կուսակցության շրջանից»,- հայտարարել է Բերձենիշվիլին:
«Պետությունը ժողովրդի համար» դաշինքի հետ չի համագործակցի նաև «Ազգային ֆորում»-ը։ Վերջինս եվս օրեր առաջ խոսել է եվրոպական ուղղություն ունեցող կուսակցությունների միավորման կարևորության մասին:
Ինչ վերաբերվում է «Ազատ դեմոկրատներին», նրանք կշարունակեն իրենց գործունեությունն ինքնուրյուն:
Հիշեցնենք՝ վերոնշյալ կուսակցություններից և ոչ մեկը չի հաղթահարել ընտրությունների 5 տոկոսանոց շեմը։