Հուլիսի 1-ից Վրաստանի շտապօգնության ծառայության բժիշկների և ընտանեկան բժիշկների աշխատավարձն ավելացել է 100 լարիով: Սա մոտ 32 ԱՄՆ դոլար է:
Այս մասին այսօր տեղեկացրել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
«Մի քանի ամիս առաջ հայտարարել էինք, որ ծրագրել ենք ավելացնել մեր բուժաշխատողներին վճարվող գումարը, ու այսօրվանից անհետաձգելի բուժօգնության ծառայության և ընտանեկան բժիշկները 100 լարիով ավել կստանան: Սա այն աշխատավարձը չէ, որին դուք արժանի եք, սակայն սա միայն առաջին քայլն է», -ասել է նախարարը: