Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ այսօրվա դրությամբ Վրաստանում 111 000 PCR թեստ է անցկացվել:
«Մինչև այսօր արվել է ընդամենը 111 000 PCR, սրան ավելանում է մինչև 50 000 արագ թեստ՝ հիմնված ինչպես հակագենի, այնպես էլ հակամարմնի վրա: PCR թեստով արդեն միլիոն բնակչի հաշվով 30 000 թեստ ենք անցկացրել»,- հայտարարել է Գամկղրելիձեն կառավարության շենքում անցկացրած մամլո ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով՝ այս պահի դրութամբ երկրում 19 լաբորատորիա է թեստավորում անցկացնում: Միաժամանակ, Լուգարի լաբորատորիան էլ արտաքին վերահսկողություն է իրականացնում. վերստուգում է բացասական պատասխանները»,- նշել է Գամկղրելիձեն: