2020 թվականի մայիսին Վրաստանի տնտեսական ցուցանիշները նվազել են 13,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ :
«Geostat»-ի նախնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը նվազել է 5,4%-ով: 2020 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազումը նկատվել է գրեթե բոլոր ոլորտներում: Հունվար-մայիս ամիսներին արտահանումը կրճատվել է 16,1% -ով, արտահանման հետ մեկտեղ` ներմուծումը կրճատվել է 17,1%-ով: