ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը անդրադարձել է Վրաստանի սահմանադրական փոփոխություններին:
Ըստ Օրտագուսի հայտարարության՝ Միացյալ Նահանգները ողջունում է Վրաստանի պատմական սահմանադրական փոփոխությունները, որոնցով առավել համամասնական ընտրակարգ կձևավորվի:
Փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել քաղաքական կուսակցությունների միջև մարտի 8-ին ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Օրտագուսի խոսքով՝ «կնպաստեն ավելի մեծ կայունության և խորհրդարանական բազմակարծության զարգացմանընհոկտեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին ընդունել ընտրական օրենսդրություն, որը լիովին կհամապատասխանի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկություններին, իսկ վրացական իշխանություններին՝ արդյունավետ իրականացնել այս օրենսդրությունը», — ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Հիշեցնենք՝ հունիսի 29-ին Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ և 117 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ վերջնականորեն ընդունեց սահմանադրական փոփոխությունները: Սահմանադրական փոփոխություններից հետո Վրաստանում այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանը կձևավորվի նոր սկզբունքներով:
Հունիսի 29-ի պատմական որոշումը. ինչպե՞ս կանցկացվեն այս տարվա ընտրությունները Վրաստանում