Բաթումիի դելֆինարիումը հունիսի 30-ից վերսկսել է աշխատանքը` Առողջապահության նախարարության հրահանգների պահպանմամբ:
Դելֆինարիումի վարչակազմն այցելուներին ներկայացնում է տեղում գործող անվտանգության կանոնները։
«Տոմսերը վաճառվում են մի-մի նստատեղ բաց թողնելով: Աշխատակազմը կոչ է անում առաջնորդվել անվտանգության կանոնների մասին հրահանգներն արտացոլող պաստառներով:
Շոուն կկայանա ցանկացած եղանակի դեպքում»,- նշում են աշխատակազմից: