Մայիսի 7-ից Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել է «Տեղեկատվության մատչելիությունը բոլոր լեզուներով» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի համաճարակի մասին տեղեկությունները հասանելի դարձնել Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների մայրենի լեզվով և բարձրացնել նրանց իրազեկվածությունը COVID 19-ի վերաբերյալ։
Համաճարակի ֆոնին՝ վիրուսի դեմ պայքարում, էթնիկ փոքրամասնությունների համար հավելյալ խոչընդոտներ են առաջացել։ Ընդ որում, մի կողմից տեղեկատվության հասանելիության դժվարություն կա, իսկ մյուս կողմից՝ ԶԼՄ-ներում տարածված ապատեղեկատվությունն է խնդիր դարձել: Վրաստանում COVID-19 վիրուսի տարածման ռիսկերը կանխելու և հասարակության առողջությունը պաշտպանելու համար չափազանց կարևոր է տեղեկատվության տարածումը նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով:
«Տեղեկատվության մատչելիությունը բոլոր լեզուներով» ծրագրի շրջանակներում ստեղծվել է 5 ֆեյսբուքյան էջ (ադրբեջաներեն, հայերեն, օսերեն, աբխազերեն, ռուսերեն) Վրաստանի տարբեր տարածաշրջաններում ապրող յուրաքանչյուր էթնիկ փոքրամասնության համար:
Նախագիծն իրականացնում է «Դու՝ ստեղծող» քաղաքացիական շարժումը՝ «Պրոդեմոսի» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: