Վրաստանի նախկի նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաhակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ գրառում է արել: Սաhակաշվիլին ուրախ է, որ բազում թեկնածուներ չեն հրաժարվել ընտրությունների երկրորդ փուլից:
«Ուրախ եմ, որ բազում թեկնածուներ, չնայած խոշոր չափերի խարդախություններին, կմասնացկեն երկրորդ փուլին: Սա նշանակում է, որ չնայած այս ամենին, ոչ ոք չի պատրաստվում ձեռքերն իջեցնել, և դա ինքնին հաղթանակ է: Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին՝ սա շատ անհավասար և անարդար պայքար է լինելու, այդ իսկ պատճառով հիմա կարևորը լավ պատրաստվելն է»: