Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընթացիկ շաբաթվա ընթացքում խորհրդարանին տարեկան զեկույց կներկայացնի: Հստակ ամսաթիվը հավանաբար հայտնի կդառնա այսօր:
«Ազգային շարժում» կուսակցությունից հայտնել են, որ զեկույցի քննարկմանը ներկա են գտնվելու, քանի որ հակաճգնաժամային բյուջեի վերաբերյալ հարցեր ունեն: Ինչ վերաբերում է «Եվրոպական Վրաստանին», կուսակցությունը մնում է բոյկոտի ռեժիմում:
Իշխող կուսակցությունից էլ տեղեկացրել են, որ վարչապետին հարցեր են ուղղելու նախորդ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ: