Այսօր` հունիսի 22-ին, Սամցխե-Ջավախքի շրջանի միջպետական և հանրապետական նշանակության մի քանի ճանապարհներին երթևեկության որոշ սահմանափակումներ կլինեն:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ միջպետական նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե 11կմ-25կմ, 34կմ-40կմ և հանրապետական նշանակության Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի 21կմ-25կմ հատվածներում երթևեկությունը կդադարեցվի 20 րոպե ընդմիջումներով:
Նշված ճանապարհի վրա ավտոճանապարհային դեպարտամենտը իրականացնելու է ճանապարհին առկա ժայռերի որոշ մասերի հեռացում՝ երթևեկության հետագա անվտանգությունն ապահովելու համար:
Աշխատանքները կվերահսկվեն ներքին գործերի նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման աշխատակիցների և պարեկային ոստիկանության կողմից։