Վրաստանում արդեն թույլատրելի են ակտիվ հանգստի բոլոր տեսակները:
Կարելի է նաև սեմինարներ ու թրեյնինգներ անցկացնել բաց տարածքներում: Այս մասին այսօր հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Այսօրվանից պաշտոնապես թույլատրված է Ռաֆթինգը, Կանյոնինգը, նաև օդային ու ցամաքային ակտիվ հանգստի այլ տեսակները: Ընդ որում՝ բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն Առողջապահության նախարարության խորհրդատվությունները հաշվի առնելով:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից՝ ներքին զբոսաշրջության վերաբացումից հետո, խստացվել է հանրային վայրերում ընդհանուր կարգի պահպանման հսկողությունը: Խոսքը նաև ռեստորանների ու հանրային տրանսպորտի մասին է: Վրաստանում դեռևս ուժի մեջ են հանրային փակ տարածքներում (գրասենյակներում, խանութներում, հանրային տրանսպորտում) դիմակ դնելու և սոցիալական հեռավորություն պահելու պահանջները, իսկ 10-ից ավելի հոգով հավաքույթներն արգելված են։ Կարգազանցները տուգանվում են:
Խիստ կարանտինի ռեժիմում են շարունակում մնալ Բոլնիսիի շրջանի Մուշեվանի և Գեթա գյուղերը: