Վրաստանի միավորված ընդդիմությունը քիչ առաջ ներկայացրել է ընդհանուր թեկնածուներին Թբիլիսիի 6 մեծամասնական շրջաններում:
Այսպիսով, 2020 թվականի աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին մայրաքաղաքի մեծամասնական շրջաններում ընդդիմությունը կներկայացնեն հետևյալ թեկնածուները.
- Նիկա Մելիա — «Ազգային շարժում» — Գլդանի թաղամաս,
- Լևան Խաբեիշվիլի — «Ազգային շարժում» — Սամգորի թաղամաս,
- Շալվա Նաթելաշվիլի — «Լեյբորիստական կուսակցություն» — Նաձալադևի թաղամաս,
- Գիորգի Վաշաձե — «Նոր Վրաստան» — Իսանի թաղամաս,
- Շալվա Շավգուլիձե — «Ազատ դեմոկրատներ» — Մթածմինդա-Կրծանիսի թաղամաս,
- Էլենե Խոշտարիա — «Եվրոպական Վրաստան» — Վակե թաղամաս:
Նախատեսվող սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Թբիլիսիում կազմավորվելու է 8 մեծամասնական շրջան: Այստեղից միայն երկուսում՝ Դիդուբե-Չուղուրեթի և Սաբուրթալո շրջաններում ընդդիմությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել միասնական թեկնածուների վերաբերյալ: