Լեհական «LOT» ավիաընկերությունը հուլիսի 1-ից վերսկսում է թռիչքները դեպի ավելի քան 20 քաղաք. Թբիլիսին դրանց շարքում է:
Այս մասին ավիափոխադրողը հայտնել է ֆեյսբուքյան էջում. «Ուրախ ենք հայտնել հուլիսի 1-ից միջազգային որոշ ուղղություններով թռիչքների վերսկսման մասին: Միջազգային բոլոր թռիչքների համար ամրագրումները հասանելի են հունիսի 18-ից»:
Հիշեցնենք՝ Վրաստանը, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, փետրվարից փակել էր օդային սահմանը փաստացի բոլոր երկրների հետ: Արդեն հայտարարվել է, սակայն, որ հուլիսի 1-ից ավիահաղորդակցությունը վերականգնվելու է կորոնավիրուսի տեսակետից «կանաչ գոտի» համարվող երկրների հետ: ԵՄ երկրների հետ օդային հաղորդակցության վերականգնումը նախօրեին կարևորել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: