Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն տարվա գործունեության վերաբերյալ զեկույցից առաջ ներկայացրել է «Պեպեր» ռոբոտին, որը միջոցառման մասնակիցներին ողջունել է վրացերենով:
«Այսօր մի քանի անակնկալ ունենք և առաջինը իմ օգնականն է՝ «Պեպերը», որը երեկ է ժամանել Ֆրանսիայից և այժմ վրացերեն է սովորում», — ասել է առողջապահության նախարարը:
Տիկարաձեի խոսքով՝ ռոբոտը կօգնի Վրաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: