Վրաստանի կառավարությունն այսօր ընդունել է դիմակ դնելու մասին որոշում, որով սահմանվում են հատուկ խմբերին վերաբերող բացառությունները:
Ըստ կառավարության որոշման՝ հանրային փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնք ունեն շնչառական խնդիրներ, օրինակ՝ թոքերի քրոնիկ հիվանդություն և բրոնխիալ ասթմա:
Դիմակ դնելը պարտադիր չէ նաև սահմանափակ կարողությունների տեր անձանց, համապատասխան նպատակային խմբի համար կոնկրետ վերականգնողական ծառայություն մատուցելու պարագայում նաև հատուկ մասնագիտացված հաստատություններում սպասարկող անձանց, օրինակ՝ լոգոպեդների համար:
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում նաև դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը:
Նոր օրենքը ուժի մեջ է. ո՞վ և որքա՞ն կտուգանվի դիմակ չդնելու համար