Վրաստանում այսօրվանից վերաբացվում է ներքին զբոսաշրջությունը. Վրաստանի ճանապարհորդներն արդեն հնարավորություն ունեն այցելել երկրի տարբեր շրջաններում գտնվող հատուկ պաշտպանվող տարածքներ, հուշարձաններ, հանգստավայրեր և օգտվել հյուրանոցների և սննդի կետերի ծառայություններից:
Ներքին զբոսաշրջությունը խրախուսելու նպատակով այցելուներին հնարավորություն է տրված օգտվել իջեցված սակագներից և հատուկ սահմանված արտոնություններից։ Միաժամանակ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր օբյեկտներն ու նրանց այցելուները պարտավոր են պահպանել Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգերը:
Հանրային փակ տարածքներում քաղաքացիները պետք է դիմակ դնեն: Նշված կարգի խախտման դեպքում անձը կտուգանվի 20 լարիով: