Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում հունիսի 7-ին Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և տեղի բուժաշխատակիցների կողմից անցկացվել է բնակչության համընդհանուր թերմոսկրինինգ, իսկ 3 բնակչից վերցվել էր թեստ:
Թեստի արդյունքները այսօր հայտնի են դարձել: Նինոծմինդայի Հանրային Առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ Ղաումայի 3 բնակիչների թեստի պատասխանը եղել է բացասական, այսինքն նրանք վարակված չեն կորոնավիրուսով:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, ով վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել է մայիսի 31-ին: 44 ամյա տղամարդու թեստի պատասխանի հետ կապված թյուրիմացություն էր տեղի ունեցել: Կրկնակի թեստի արդյունքում պացիենտի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, սակայն մասնագետների խոսքով անձը չէր հանդիսանում վարակը տարածող: