Վրաստանում հունիսի 9-ի դրությամբ, 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, այստեղից 3-ը բժիշկներ են, աշխատում են Բոճորիշվիլիի անվան կլինիկայում: Սրա հետ մեկտեղ, ապաքինվել է 3 քաղաքացի:
Վիրուսի հաստատման առաջին դեպքից՝ փետրվարի 26-ից հետո Վրաստանում արձանագրվել է վարակման 818 դեպք, այստեղից 686-ն ապաքինվել է,13-ը`մահացել:
Կարանտինի ռեժիմում է 2909, հատուկ վերահսկողության ներքո` 249 մարդ: