Վրաստանի կառավարությունն այսօր` հունիսի 9-ին, խորհրդարանին կներկայացնի 2020 թվականի պետական բյուջեի լրամշակված տարբերակը: Մինչ այդ, կառավարության միջգերատեսչական խորհուրդը կներկայացնի հակաճգնաժամային պետբյուջեի շնորհանդեսը:
Խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կովզիանիի խոսքով, բյուջեն ներառում է բոլոր ծրագրերը, որոնք կապված են կորոնավիրուսի, Վրաստանի քաղաքացիների առողջապահության հետ:
Նրա խոսքով, պետական բյուջեի լրամշակված տարբերակը շնորհանդեսից անմիջապես հետո կներկայացվի խորհրդարանին: