2000 լարի տուգանք՝ Վրաստանում հարսանիք կամ հոգեհաց կազմակերպելու համար

Վրաստանի հանրային վայրերում 10 հոգուց ավելի մարդկանց հավաքն արգելված  է, իսկ բազմամարդ հավաքույթների համար ֆիզիկական անձը տուգանվելու է 2000 լարիով (մոտ 660 դոլար), իրավաբանականը՝ 10 հազար լարի (մոտ 3,300 դոլար):

Կրկնվելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված: Այս մասին այսօր  հայտնել է Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլին:

Ըստ կառավարության նոր կարգավորումների՝ արգելվում են մասսայական հավաքներն, օրինակ՝ հարսանիքները, ծննդյան արարողությունները, հոգեհացի արարողությունները և այլն:

Վերանայվել է նաև հանրային փակ տարածքներում առանց դիմակի մուտք գործելու համար նախատեսված տուգանքը. նախկինում որոշված 50 լարիի փոխարեն՝ 20 կամ 30  լարի: