Գրեթե երկու ամսվա դադարից հետո Թբիլիսիում վերականգնված հանրային տրանսպորտը աշխատանքային օրերին ավելի քան 400 հազար ուղևոր է տեղափոխել:
Հանրային տրանսպորտի վերագործարկման առաջին շաբաթվա տվյալները հետևյալն են.
- մայիսի 29, ուրբաթ — 280 772 ուղևոր
- մայիսի 30, շաբաթ — 294 951 ուղևոր
- մայիսի 31, կիրակի — 275 810 ուղևոր
- հունիսի 1, երկուշաբթի — 420 928 ուղևոր
- հունիսի 2, երեքշաբթի — 407 480 ուղևոր
- հունիսի 3, չորեքշաբթի — 426 460 ուղևոր
- հունիսի 4, հինգշաբթի 436 122 ուղևոր
Նախքան դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հեռավար ուսուցմանն անցնելը Թբիլիսիի մետրոն և ավտոբուսները աշխատանքային օրերին 700 հազարից ավել ուղևոր էին տեղափոխում: Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի երթևեկությունը արգելված էր մարտի 31-ից մինչև մայիսի 29-ը:
radiotavisupleba.ge