«Նոր աջեր»-ի առաջնորդ Մամուկա Կացիտաձեն սկեպտիկորեն է վերաբերում «Ազգային ֆորում»-ի ղեկավար Կախա Շարտավայի նոր կուսակցություն հիմնելու նախաձեռնությանը։
Հիշեցնենք՝ «Ազգային ֆորում»-ի ղեկավարը ասել էր, որ դասական եվրոպական կուսակցության անհրաժեշտություն է տեսնում։
«Նոր աջեր»-ի ղեկավար Կացիտաձեն ասել է, որ գաղափարը իրատեսական չէ։
«Սա ավելի լավ կլիներ անել 6 ամիս առաջ, սակայն ճիշտ է ասված՝ լավ է ուշ, քան երբեք: Մեր քաղաքական համակարգում, սակայն, կասկածում եմ, որ այս մտահաղացումն իրականություն կդառնա․Կուսակցությունները չեն վերանա նորը ստեղծելու նպատակով: Սա շատ արհեստական փորձ կլինի»,-հայտարարել է Կացիտաձեն: