Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, Նինոծմինդայի բնակիչ թեստի արդյունքների հետ շփոթմունք չի եղել և այժմ տղամարդուն հետազոտում են:
Նա մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ կարանտինային գոտում գտնվող Նինոծմինդայի բնակչի հետազոտության պատասխանի հետ կապված շփոթմունք է տեղի ունեցել և սխալմամբ թույլ են տվել տուն գնալ։
Ըստ Ամիրան Գամկղրելիձեի՝ նշված անձը տեղափոխվել է Գորիի հիվանդանոց, և, ամենայն հավանականությամբ, նրա մոտ կորոնավիրուս չկա:
Հիշեցնենք՝ երեկ ժամը 15:00-ի սահմաններում շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, ով վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել է երկու օր առաջ մայիսի 31-ին:
Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշել էր, որ իրենք հաղորդագրություն են ստացել այն մասին, որ նշված պացիենտի թեստի պատասխանների հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել:
Ավելին՝
Թյուրիմացություն, որի հետևանքով կորոնավիրուսը կարող է հասնել Նինոծմինդա