Հունիսի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 800: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 6 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 640 մարդ: Երեկ կորոնավիրուսից գրանցվեց ևս մեկ մահ, ընդհանուր երկրում մահացել է 13 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 2424 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 304 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: