Հունիսի 1-ից Վրաստանում գործում է հասարակական տրանսպորտը: Ուղևորների համար պարտադիր է տրանսպորտում դիմակ կրել: Ավտոբուսների և երթուղային տաքսիների վարորդներին խորհրդատվություն է տրվել միացնել օդորակման համակարգը, պատուհանները բաց թողնել: Երթուղային տաքսիների վարորդներին արգելվում է ոտքի վրա ուղևորներ փոխադրել:
«Ալիք մեդիան» ներկայացնում է մի քանի լուսանկար՝ Թբիլիսիի մետրոյից: Ուղևորները պահպանում են ֆիզիկական հեռավորությունը, աշխատում են միմյանցից հեռու նստել, իսկ եթե դրա հնարավորությունը չկա, մնում են կանգնած:
Այսօր՝ հունիսի 2-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2, ապաքինման 10 դեպք: