«Տպավորություն է, թե ամեն ինչ արվեց, որպեսզի «Հայրենասերների դաշինք»-ը խորհրդարան անցնի»։ Նման հայտարարություն է արել իրավաբան Գիորգի Մշվենիերաձեն «palitranews»-ի «360 աստիճան» հաղորդման եթերում:
«Հայրենասերեի դաշինքը» կարողացավ սեփական ընտրողին կոնսոլիդացնել, թեև քարոզարշավն անցկացրեց թրքատյացության ֆոնի վրա, ինչն անհարիր է ժողովրդավարական արժեքներին հետևող կուսակցությունների համար: Չնայած, չեմ կարծում, որ «Հայրենասերների դաշինք»-ը ժողովրդավարություն քարոզող կուսակցություն է եւ 5 տոկոսանոց շեմը հաղթահարել է այդ ճանապարհով»,-ասել է Մշվենիերաձեն՝ նշելով, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, թե «ԿԸՀ-ն ամեն ինչ արել է, որպեսզի «Հայրենասերնեի դաշինք»-ը անցնի խորհրդարան»: