ՀՀ դեսպանության դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման տոնի կապակցությամբ, այցելեցին Վորոնցովյան պալատ (Երիտասարդության պալատ): Այս մասին ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, Վորոնցովյան պալատում, 102 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը։

2 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։