ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանին։
Թրամփի կողմից վարչապետ Գիորգի Գախարիային հղված ուղերձը հրապարակել է կառավարության մամլո ծառայությունը.
«Մեծարգո վարչապետ,
Ամերիկացի Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Անկախության հռչակման օրվա առիթով:
Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները և Վրաստանը կապված են ամուր գործընկերությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա: Միացյալ Նահանգները բարձր է գնահատում և հարգում պաշտպանական հնարավորություններն ուժեղացնելու Վրաստանի ջանքերը», — ուղերձում ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, ինչը կարևոր է վրաց ժողովրդի՝ եվրաինտեգրման ճանապարհին: