Վրաստանում արտակարգ դրության ավարտից հետո երկրի խորհրդարանը վերադառնում է աշխատանքի սովորական ռեժիմի:
Մայիսի 27-ին վարչապետ Գիորգի Գախարիան երկրի օրենսդիր մարմնի առջև հանդես կգա զեկույցով: Կառավարության ղեկավարը սեփական նախաձեռնությամբ խորհրդարանին կներկայացնի կորոնավիրուսի համաճարակի դեմ իրականացրած երկու ամսվա աշխատանքի ամփոփ հաշվետվությունը:
Չնայաց հայտարարած բոյկոտին նիստին մասնակցելու են ընդդիմադիր «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները:
Ինչպես հայտնի է Գիորգի Գախարիան խորհրդարանում հաշվետվությամբ հանդես կգա նաև մայիսի 29-ին: Վարչապետին օրենսդիր է հրավիրել ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը: