Այսօր Վրաստանում արտակարգ դրության վերջին օրն է։ Երկրի իշխանությունները որոշել են չերկարաձգել այն, սակայն որոշ սահմանափակումներ դեռևս երկար կգործեն։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել քաղաքացիներին շարունակել պահպանել սոցիալական հեռավորությունն ու դիմակների կրումը։
Պարետային ժամն այսօր կգործի ընդամենը երեք ժամ՝ 21:00 մինչև 24:00-ն։ Մայիսի 23-ից չեղարկվում է նաև պարետային ժամը։