Հիվանդությունների վերահսկման կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Խաթունա Զախաշվիլիի խոսքով՝ հասարակական տրանսպորտի երթևեկը թույլատրելի կդառնա, եթե սահմանափակումները վերացնելուց հետո հիվանդացության դեպքերի աճ չլինի:
«Հասարակական տրանսպորտի վերականգնումը կախված է վարակի մակարդակից: Երբ բիզնեսը բացվում է, քաղաքացիների գործունեության շրջանակը մեծանում է, հիվանդացության մակարդակը այդ դեպքում, եթե մնա նույնը, ապա, իհարկե, կթույլատրվի նաև տրանսպորտային միջոցների շահագործումը», — ասել է Խաթունա Զախաշվիլին:
Ինչ վերաբերում է մեկ մեքենայում ավելի քան 3 մարդու տեղաշարժին, ապա, ըստ Զախաշվիլիի, դա մարդկանց շարժը սահմանափակելու մեխանիզմներից մեկն է և դրա գոյությունը ծառայում է նույն նպատակին. «Ավելի քիչ մարդ մեկ տարածության մեջ: Սա նաև հիվանդության տարածումը կանխելու արդյունավետ եղանակներից մեկն է՝ մարդկանց շարժը սահմանափակելու տեսանկյունից»: