Ռուսաստանի ռազմական ուսումնարանի 25 ուսանող, որոնք Ռուսաստանից Ցխինվալի վերադառնալուց հետո Հանրապետական հիվանդանոցում 14-օրյա կարանտին պիտի անցնեին, մայիսի 20-ին փախել են այնտեղից: Այս մասին գրում են օսական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների, իրավապահներն արդեն գտել են նրանց և վերադարձրել կարանտինային գոտի: Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական ուսումնարանից 250 ուսանող է վերադարձել:
Լուսանկարը` Netgazeti․ge-ի